Ուժի մեջ է 2025 թ-ի հունիսից
1. Ներածություն․
Բարի գալուստ Գործիք («մենք», «մեր» կամ «մեզ»): Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար: Գաղտնիության այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տեղեկությունները, երբ Դուք օգտագործում եք մեր կայքը՝ ընկերության աշխատանքային պայմանների վերաբերյալ մեկնաբանություններ թողնելու համար:
2. Մեր կողմից հավաքագրվող տեղեկություններ․
Երբ դուք գրանցում եք հաշիվ և օգտագործում եք մեր կայքը, մենք հավաքում ենք հետևյալ անձնական տեղեկությունները՝
• Պարտադիր տեղեկություններ՝ Անուն, Ազգանուն, Էլ․ հասցե և Հեռախոսահամար:
• Լրացուցիչ տեղեկություններ՝ Դուք կարող եք ընտրել անանուն մեկնաբանություններ տեղադրելու տարբերակը, որի դեպքում Ձեր անունն ու ազգանունը չեն ցուցադրվի:
3. Ինչպես ենք մենք օգտագործում ձեր տեղեկությունները․ Մենք հավաքում և օգտագործում ենք ձեր տեղեկությունները հետևյալ նպատակներով՝
• Ձեր ինքնությունը ստուգելու և մեր հարթակի չարաշահումը կանխելու համար:
• Ձեզ աշխատանքային պայմանների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու թույլտվության համար:
• Ձեր մեկնաբանությունները Ձեր անունով և ազգանունով ցուցադրելու համար, եթե Դուք չեք ընտրում անանուն գրառում կատարելու տարբերակը:
• Անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապվելու համար՝ Ձեր հաշվի կամ ներկայացրած բովանդակության վերաբերյալ:
• Մեր կայքի ֆունկցիոնալությունը և օգտագործողի փորձը բարելավելու համար:
4. Ինչպես ենք մենք պաշտպանում Ձեր տեղեկատվությունը․ Մենք ձեռնարկում ենք անվտանգության համապատասխան միջոցառումներ՝ Ձեր անձնական տեղեկատվությունը չարտոնված մուտքից, փոփոխությունից կամ բացահայտումից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, ոչ մի համակարգ լիովին անվտանգ չէ, և մենք չենք կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն:
5. Տվյալների փոխանակում և բացահայտում․
Մենք չենք վաճառում, վարձակալում կամ կիսվում Ձեր անձնական տեղեկատվությամբ երրորդ կողմի հետ, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
• Օրենքի պահանջ. եթե պահանջվում է օրենքով կամ ի պատասխան վավեր իրավական հարցումների:
• Անվտանգություն և պաշտպանություն. անօրինական գործողությունների, խարդախության կամ անվտանգության սպառնալիքների հետաքննության, կանխարգելման կամ դրանց դեմ միջոցներ ձեռնարկելու համար:
• Ծառայություն մատուցողներ. մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի ծառայություններ՝ մեր հարթակը գործարկելու համար (օրինակ՝ հոսթինգի ծառայություններ), որոնք պարտավորված են հետևելու գաղտնիության համաձայնագրերի դրույթներին:
6. Ձեր ընտրություններն ու իրավունքները.
Դուք իրավունք ունեք՝
• Մուտք գործել և թարմացնել ձեր տեղեկատվությունը. դուք կարող եք թարմացնել Ձեր անձնական տվյալները Ձեր հաշվի կարգավորումների միջոցով:
• Ջնջել Ձեր հաշիվը. դուք կարող եք ջնջել (կամ խնդրել ջնջել) Ձեր հաշվի և դրան կից տվյալները:
• Հրաժարվել հաղորդագրություններից. եթե մենք Ձեզ որևէ հաղորդագրություն ուղարկենք, Դուք կարող եք հրաժարվել ցանկացած պահի:
• Անանուն հրապարակում. դուք կարող եք մեկնաբանություններ թողնել առանց Ձեր անունն ու ազգանունը ցուցադրելու։
7. Քուքիներ և հետևելու տեխնոլոգիաներ․
Մենք կարող ենք օգտագործել քուքիներ և նմանատիպ հետևելու (թրեքինգ) տեխնոլոգիաներ՝ Ձեր փորձը բարելավելու համար։ Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերի կարգավորումները՝ քուքիները մերժելու համար, չնայած դա կարող է ազդել կայքի ֆունկցիոնալության վրա։
8. Գաղտնիության այս քաղաքականության փոփոխությունները․
Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել գաղտնիության այս քաղաքականությունը։ Ցանկացած փոփոխություն կտեղադրվի այս էջում՝ ուժի մեջ մտնելու թարմացված ամսաթվով։ Կայքի շարունակական օգտագործումը նշանակում է ցանկացած փոփոխության ընդունում։
9. Կապ մեզ հետ․
Եթե դուք ունեք որևէ հարց կամ մտահոգություն Գաղտնիության այս քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով՝ armlabour@gmail.com
Շնորհակալություն Գործիքից օգտվելու համար։ Ձեր Գաղտնիությունը մեր առաջնահերթությունն է։
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ավելի լավ փորձառություն տրամադրելու համար։ Գաղտնիության քաղաքականություն
Դուք կարող եք օգտագործել մեր առցանց օգնականը՝ հարցերին արագ պատասխան ստանալու համար։