Պատասխանատվության սահմանափակում
Այս կայքում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն դրանք հրապարակող անձանց և պարտադիր չէ, որ արտացոլեն Գործիքի կամ դրա ադմինիստրատորների տեսակետները, կարծիքները կամ քաղաքականությունը։
Գործիքը ծառայում է որպես հարթակ անհատների համար՝ կիսվելու իրենց աշխատավայրերի և գործատուների մասին իրենց իսկ փորձով և կարծիքներով։ Այս կարծիքները նպաստում են տվյալ գործատուների և աշխատավայրերի վարկանիշավորմանը՝ հիմնվելով օգտատերերի արձագանքների վրա։ Չնայած մենք խրախուսում ենք բաց և անկեղծ քննարկումները՝ օգտատերերը պետք է զերծ մնան անպարկեշտ կամ վիրավորական լեզու օգտագործելուց։ Հայհոյանք պարունակող ցանկացած գրառում կհեռացվի։
Այս սահմանափակումից այն կողմ օգտատերերն ազատ են արտահայտելու իրենց կարծիքները՝ դրական կամ բացասական, իրենց գործատուների և աշխատավայրերի մասին։ Մենք չենք ստուգում անհատական հայտարարությունների ճշգրտությունը, ինչպես նաև չենք հաստատում կամ պատասխանատվություն չենք կրում օգտատերերի կողմից ներկայացված որևէ պնդումների համար։
Այս կայքն օգտագործելով՝ Դուք ընդունում եք, որ պատասխանատու եք ձեր սեփական գրառումների և փոխազդեցությունների համար։ Կայքի ադմինիստրատորները պատասխանատվություն չեն կրում այստեղ տարածված բովանդակության հետևանքով առաջացած որևէ վեճի, հետևանքի կամ գործողության համար։ Եթե կարծում եք, որ որևէ գրառում խախտում է մեր ուղեցույցները, կարող եք հաղորդել դրա մասին՝ վերանայման համար։
Ծառայության պայմաններ
Ուժի մեջ է 2025թ-ի հունիսից
1. Ներածություն
Բարի գալուստ Գործիք («Կայք»): Այս կայք մուտք գործելով կամ այն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք պահպանել օգտագործման այս Պայմանները («Պայմաններ»): Եթե Դուք համաձայն չեք այս Պայմանների հետ, խնդրում ենք չօգտագործել կայքը: Այս Պայմանները կարգավորում են կայքի և դրա ծառայությունների Ձեր կողմից գործածումը:
2. Օգտատիրոջ պարտականություններ
• Դուք միանձնյա պատասխանատու եք ձեր տեղադրած բովանդակության համար, ներառյալ ձեր աշխատավայրի կամ գործատուի վերաբերյալ ակնարկները, կարծիքները և մեկնաբանությունները:
• Դուք չպետք է օգտագործեք վիրավորական լեզու, ներառյալ հայհոյանքներ, ատելության խոսք կամ սպառնալիքներ:
• Դուք համաձայնում եք չհրապարակել կեղծ, մոլորեցնող կամ զրպարտչական տեղեկատվություն:
• Կայքն օգտագործելիս Դուք չեք խախտի որևէ գործող օրենք:
3. Բովանդակության սեփականություն և մոդերացիա
• Բովանդակություն տեղադրելով՝ Դուք կայքին տրամադրում եք ոչ բացառիկ, համաշխարհային, հեղինակային իրավունքից զերծ լիցենզիա՝ Ձեր բովանդակությունը ցուցադրելու և տարածելու համար:
• Կայքը չի ստուգում օգտատիրոջ կողմից ներկայացված բովանդակության ճշգրտությունը և պատասխանատու չէ դրա հավաստիության համար:
• Կայքի ադմինիստրատորներն իրավունք ունեն վերահսկելու, խմբագրելու կամ հեռացնելու այս Պայմանները խախտող բովանդակությունը, մասնավորապես՝ անպարկեշտ արտահայտություններ պարունակող բովանդակությունը։
4. Վարկանիշային համակարգ
• Գործատուների և ընկերությունների վարկանիշները հիմնված են բացառապես օգտատերերի կողմից ներկայացված կարծիքների վրա և չեն արտացոլում պաշտոնական կամ փաստացի գնահատականներ։
• Կայքը պատասխանատվություն չի կրում այս վարկանիշներից բխող հեղինակությանը հասցված որևէ վնասի կամ վեճերի համար։
5. Պատասխանատվության սահմանափակում
• Կայքը և դրա ադմինիստրատորները պատասխանատվություն չեն կրում օգտատերերի կողմից ստեղծված բովանդակության հետևանքով առաջացած որևէ հետևանքների համար։
• Կայքը չի հաստատում կամ չի երաշխավորում օգտատերերի կողմից արված որևէ հայտարարության ճշգրտությունը։
• Կայքը տրամադրվում է «ինչպես կա»՝ առանց որևէ երաշխիքի։
6. Հաշվի կասեցում/դադարեցում
• Այն օգտատերերը, ովքեր խախտում են այս Պայմանները, մասնավորապես՝ չհայհոյելու քաղաքականությունը, նրանց տեղադրած բովանդակությունը կարող է հեռացվի կամ կարող է կասեցվի նրանց հաշիվները։
• Կայքն իրավունք ունի փակել օգտահաշիվները կրկնվող խախտումների համար։
7. Պայմանների փոփոխություններ
• Կայքը կարող է ցանկացած պահի թարմացնել այս Պայմանները։ Օգտատերերը կտեղեկացվեն էական փոփոխությունների մասին։
Համայնքի ուղեցույցներ
Այս հարթակն արդար և հարգալից պահպանելու համար բոլոր օգտատերերը պետք է հետևեն հետևյալ ուղեցույցներին`
1. Հարգալից հաղորդակցություն
• Արգելվում են հայհոյանքներ, ատելության խոսք, սպառնալիքներ կամ անձնական հարձակումներ։
• Կառուցողական քննադատությունը ողջունելի է, իսկ ոտնձգությունները չեն հանդուրժվում։
2. Անկեղծ և արդար ակնարկներ
• Կիսվեք ձեր աշխատավայրի կամ գործատուի մասին իրական փորձով։
• Արգելվում են կեղծ ակնարկները, անձնական վրեժխնդրությունները կամ ինքնագովազդը։
3. Գաղտնիությունը
• Մի՛ հրապարակեք անհատների կամ ընկերությունների մասին անձնական կամ գաղտնի տեղեկատվություն։
• Մի՛ կիսվեք ընկերության ներքին փաստաթղթերով առանց թույլտվության։
4. Սպամ կամ գովազդային բովանդակության արգելք
• Մի՛ հրապարակեք գովազդներ, աշխատանքի առաջարկներ կամ այլ անհամապատասխան նյութեր։
5. Խախտումների մասին հաղորդում
• Եթե հանդիպեք այս ուղեցույցները խախտող բովանդակության, կարող եք տեղեկացնել դրա մասին վերանայման նպատակով։
6. Մոդերացիա և կիրառում
• Կայքն իրավունք ունի հեռացնել այս ուղեցույցները խախտող բովանդակությունը։
• Խախտումները կարող են հանգեցնել նախազգուշացումների, բովանդակության հեռացման կամ հաշվի կասեցման։
• Օգտատերերը կարող են բողոքով դիմել, եթե կարծում են, որ իրենց բովանդակությունն անարդարացիորեն է հեռացվել։
Օգտագործելով Գործիքը, Դուք ընդունում և համաձայնում եք հետևել ծառայության այս Պայմաններին և Համայնքի ուղեցույցներին: Եթե ունեք որևէ հարց կամ մտահոգություն, խնդրում ենք կապվել armlabour@gmail.com հասցեով:
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ավելի լավ փորձառություն տրամադրելու համար։ Գաղտնիության քաղաքականություն
Դուք կարող եք օգտագործել մեր առցանց օգնականը՝ հարցերին արագ պատասխան ստանալու համար։