img
  • արժանապատիվ աշխատանք

Ի՞նչ է հարկավոր, որ սիրելի զբաղմունքը նաև վարձատրվի

Մի քանի մեջբերում տեսահոլովակի հետաքրքիր մտքերից:

Ըստ Գորցի և այն հարցումների, որոնք անց են կացվել Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, մարդիկ՝ հիմնականում 40-ից ցածր տարիքի, այլևս չեն ցանկանում նույնացվել իրենց աշխատանքի հետ (և սա դեռ 90-ականներին): Այս մարդիկ ասում են, որ իրենք այլևս պատրաստ չեն իրենց կյանքը նվիրաբերել որևէ աշխատանքի կամ նույնիսկ իրենց մասնագիտությանը: Նրանք գնտում են, որ իրենց աշխատանքը նախ և առաջ պիտի հետաքրքիր լինի, պիտի դրսևորվելու հնարավորություն տա, հասարակության համար օգտակար լինի և իմաստ ունենա: Եթե այն զուրկ է իմաստից, հասարակության համար օգտակար չէ և ոչ էլ հետաքրքիր է, ուրեմն դա գոյատևման միջոց է, և հարկավոր է հնարավորինս հաճախ փոխել աշխատանքը, թե չէ դա կբերի համընդհանուր հիմարացման:

Սա իր հերթին վկայում է, որ այսօրվա երիտասարդությունը ցանկանում է մշտապես սովորելու հնարավորություն ունենալ, փոխել աշխատանքը, երբ այն այլևս հետաքրքիր չէ կամ բավականաչափ հետաքրքիր չէ և ի վերջո՝ գտնել այնպիսի աշխատանք, որը կունենա առաքելություն, անհատական ներդրում, անհատական ստեղծագործություն:

Սակայն այստեղ մի հետաքրքիր բան կա: Եթե շարունակենք ապրել այնպիսի համակարգում, ինչպիսին որ հիմա է, առավել կապիտալիստական և ամենևին ոչ սոցիալիստական (զրկելով մեզ սրանց միախառնումից) վտանգ կա, որ տեղի կունենա հասարակության վերջնական մասնատում, քանի որ աշխատանքի տեսակները, որոնք  միաժամանակ և հաճելի են, և եկամտաբեր, քիչ են, այդ պատճառով, վերևում կլինի աշխատավորների արիստոկրատիան՝ հետաքրքիր, բարձր որակավորում ունեցող,  պատասխանատու, ստեղծագործ մարդկանցով, մյուս կողմում կլինի ցածր որակավորում ունեցող մարդկանց մի մեծ բազմություն, որոնք զբաղված կլինեն բավարարելով լավ վարձատրվող և հետաքրքիր աշխատանք ունեցողների՝ ճոխության և հարմարավետության պահանջները:

Ուստի որպես լուծում Գորցն առաջարկում է վերաբաժանել այդ հետաքրքիր աշխատանքը հնարավորինս մեծ թվով մարդկանց միջև, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ կրճատվեն աշխատաժամերը և բոլորին հնարավորություն տրվի երկարատև և շարունակական կրթություն ստանալ:

Իսկ ահա սրան հասնելու համար անհրաժեշտ է նախ պայքարել կազմակերպությունների կամ արհմիությունների ներսում «գաղափարն առաջ տանելու» համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանանց օրինակով Գորցը հիշեցնում է իշխող քաղաքական ուժերի վրա նրանց գործադրած անդիմադրելի ճնշումն ու այն գաղափարի ընդունել տալը, ըստ որի աշխատանք կոչվածը միայն վարձատրվող աշխատանքը չէ, որ գոյություն ունեն գործունեության այլ ձևեր՝ մարդուն հարստացնող և սոցիալապես արդյունավետ,  որոնք ծավալում են  միայն վարձատրվող աշխատանքի ոլորտից դուրս: Հետևաբար նման հնարավորություն պետք է ընձեռել մարդկանց, հատկապես որ այսօր աշխատաժամերի կրճատումը ամենևին էլ պարտադիր չի, որ բերի եկամուտների կրճատման:

Սրան թերևս խանգարում են մրցունակ լինելու անվերջ հիշեցումները, տարբեր երկրների հետ մրցակցությանը դիմանալու անհրաժեշտությունը, և այլն:

Սրա համար էլ Գորցն առաջարկում է նախևառաջ անցում կատարել աշխատավորների արհմիություններից դեպի քաղաքացիների արհմիությունների, որոնց նպատակը պիտի լինի, ոչ թե մարդու՝ որպես աշխատանք վաճառողի, այլ մարդու՝ որպես քաղաքացու և հասարակական կյանքում ներգրավված անձի իրավունքների պաշտպանությունը:

Ողջ հարցազրույցն այստեղ։

 

(թարգմանությունը, նկարը՝ utopiana.am-ի)

Թեգեր : Աշխատանք